Նիկի Հեյլին կհրաժարվի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից
Նիկի Հեյլին կհրաժարվի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցի Նիկի Հեյլին պատրաստ է հրաժարվել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից, եթե նրան այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկ արվի: Այս մասին Հեյլին հայտնել է CNN հեռուստաալիքին:

«Ես կհրաժարվեի այդ պաշտոնից», -ասել է Հեյլին՝ պատասխանելով այն հարցին, ինպես նա կվարվի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան այդպիսի առաջարկով դիմի:

«Ես արդեն նշել եմ, որ շատ ուրախ եմ Նյու Յորքում աշխատելու համար», – հավելել է նա:

Հեյլին նաեւ ընդգծել է, որ իրեն նման առաջարկ չի արվի, քանի որ պետքարտուղարի պաշտոնն արդեն զբաղված է: