Նիգերիայում 4 մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ
Նիգերիայում 4 մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ

Մայդուգուրի քաղաքում (Նիգերիա) մահապարտ ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել, որոնց հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորել։

Չորս մահապարտներից երկուսը կանայք են եղել, մյուս երկուսը՝ տղամարդիկ: Քաղաքի տարբեր հատվածներում ահաբեկիչները գործարկել են իրենց վրա ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքերը:

Ենթադրվում է, որ նրանք «Բոկո Հարամ» արմատական խմբավորման անդամներ էին: