ՆԳ նախարարի նոր տեղակալներն են լինելու Կախաբեր Սաբանաձեն, Նինո Ջավախաձեն և Մերաբ Մալանիան
Վրաստանի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Գիորգի Գախարիան տեղակալներ է նշանակել:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Գախարիայի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Կախաբեր Սաբանաձեն:
Կախաբեր Սաբանաձեն միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների դոկտորանտ է:
Բացի այդ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել Նինո Ջավախաձեն: Նա էկոնոմիկայի մագիստրոս է:
Նինո Ջավախաձեն ներքին գործերի նախարարությունում ղեկավարելու է միջազգային հարաբերությունների, բարեփոխումների և զարգացման, ռազմավարական հաղորդակցությունների, հասարակության հետ հարաբերությունները և ՆԳՆ-ի ակադեմիան:
Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարի տեղակալ պաշտոնին աշխատանքն է շարունակում Մերաբ Մալանիան: Նա մասնագիտությամբ իրավագետ է և ՆԳՆ-ում աշխատանքի բազմամյա փորձ ունի:
Մերաբ Մալանիան գերատեսչությունում հատուկ առաջադրանքների վարչությունը, օբյեկտների պաշտպանության վարչությունը, ռազմավարական խողովակատարի պաշտպանության վարչությունը, միգրացիայի վարչությունը և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունն է ղեկավարում: