Նավահանգստային այցով, Վրաստանի տարածքային ջրեր են մտել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորման REGELE FERDINAND նավը և ՆԱՏՕ-ի ծովային միավորման Թուրքիայի դրոշի ներքո լողացող նավը: Այսօր Բաթումիի նավահանգիստ է այցելելու դաշինքի տարբեր անդամ երկրների դրոշների ներքո լողացող ևս երկու նավ:
Այցը հյուրընկալում է ներքին գործերի նախարարությունը և Վրաստանում Բուլղարիայի դեսպանությունը:
Պատվիրակությունը գլխավորում է ՆԱՏՕ-ի միացյալ ծովային ուժերի (MARCOM) հրամանատարի տեղակալ, ծովակալի տեղակալ Էրվի Բլեժոնը:
Ծովակալի տեղակալին հանդիպելու է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
Պատվիրակության անդամները այցելելու են նաև ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոն:
Անցկացվելու է մամլո ասուլիս, որին մասնակցելու են Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ՆԱՏՕ-ի ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալի տեղակալ Էրվի Բլեժոնը, Վրաստանում ՆԱՏՕ-ի հաղորդակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսը և ՆԱՏՕ-ի հակաականային նավերի միավորման ղեկավար Ջասթին Հեյնիսը: