Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Հարավային Կովկասում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուսին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Հարավային Կովկասում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուսին:
Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված բարդ մարդասիրական վիճակի մասին: Վրդովմունք է արտահայտվել բռնազավթված տարածքներում էթնիկ վրացի բնակչության նկատմամբ խտրականության, ազատ տեղաշարժի և մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքները սահմանափակելու առնչությամբ:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը ուշադրությունը բևեռվել է նաև բռնի տեղահանված անձանց և փախստականների իրենց բնակավայրեր անվտանգ և արժանի կերպով վերադառնալու վրա: UNHCR-ի ներկայացուցչի կողմից նշվել է Վրաստանի իշխանության կողմից արված քայլերը, նախքան սեփական տներ վերադարձը՝ փախստականների իրավիճակը բարելավելու ուղղությամբ