Մեր գործընկերոջ հայտարարությունը արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հասցեին՝ սխալ է,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Թալակվաձեն, Թեա Ծուլուկիանին տարիներ շարունակ ծառայում էր մարդու իրավունքների պաշտպանության բարդ գործին, պայքարում անարդարության դեմ և արդարադատության նախարարի պաշտոնում նրա գործունեությունը գնահատվում է արդյունավետ:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Շոթա Շալելաշվիլին Թեա Ծուլուկիանիի հայտարարությունը ժողովրդական պաշտպանի մասին կոչել էր «անպատասխանաատու»: