Մեծ հույս ունեմ, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ձգտումը կարտացոլվի նոյեմբերի 24-ի գագաթնաժողովի հռչակագրում
Մեծ հույս ունեմ, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ձգտումը, ներդրումային հիմնադրամի ստեղծումը և ապագա հեռանկարի մասին կոնկրետ քայլերը կարտացոլվեն Արևելյան համագործակցության նոյեմբերի 24-ի գագաթնաժողովի հռչակագրում,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է եվրախորհրդարանական Լայմ Անդրիկիենեն՝ Եվրախորհրդարանի կողմից նշված երկրներին աջակցող բանաձևի ընդունումից հետո:
«Բավարարված եմ քվեարկության արդյունքներով: Տհաճ անակնկալների չէի սպասում: Այս բանաձևով եվրախորհրդարանը ասեց իր խոսքը և ցուցադրեց, թե ինչպես է տեսնում Արևելյան համագործակցության նախաձեռնության ապագան:
Անչափ մեծ հույս ունեմ, որ եվրոպական ձգտումը ձեր երկրի, Ուկրաինայի և Մոլդովայի, ներդրումային հիմնադրամի ստեղծումը և ապագա հեռանկարի մասին կոնկրետ քայլերը կպատկերվեն նոյեմբերի 24-ի բանաձևում: Հզոր և կայուն հարևանները հզորացնում են Եվրոպան»,- Առաջին ալիքի հետ զրույցում նշել է եվրախորհրդարանական Լայմա Անդրիկիենը:
Արևելյան համագործակցության գագաթնաժողովից 9 օր առաջ, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որը աջակցում է ասոցացման անդամներ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետագա ինտեգրմանը: Չափանիշները բավարարելուց հետո, գործընկերների շենգենի և միացյալ մաքսային միությունում անդամագրությանը աջակցել է 519 պատգամավոր: Քվեարկության արդյունքների համաձայն, դեմ էր 114 պատգամավոր և ձեռնպահ՝ 47-ը:
Բանաձևը այսօր ուղարկվելու է եվրոպական հանձնաժողովին և եվրոպական խորհրդին: