Մելանիա Թրամփը՝ նորաձևության դիվանագետ. Ի՞նչ է կրել առաջին տիկինը ասիական շրջագայությունում
Դոնալդ և Մելանիա Թրամփների ասիական շրջագայությունը շարունակվում է: Նախօրեին ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը Պեկին են ժամանել: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և կինը` Պեն Լիյուանը, պատվավոր հյուրերի պատվին լայնածավալ ողջույնի արարողություն են կազմակերպել Ժողովրդական ժողովների տան արևելյան դարպասների մոտ: Այնուհետև ԱՄՆ-ի և Չինաստանի առաջին տիկնայք տեղական դպրոցներից մեկն են ուղևորվել: