Մարի-Էլում վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել
Մարի-Էլում վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետության Կիլեմարսկի շրջանում իրար են բախվել ուղևորատար միկրոավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 15 մարդ: Եվս մի քանի մարդ հոսպիտալացվել է:

Միկրոավտոբուսը Յոշկար-Օլայից ուղևորվում էր Յուրինո բնակավայր: Ոստիկանությունում կարծում են, որ պատահարի պատճառը կարող էին լինել եղանակային վատ պայմանները: Հանրապետությունում ողջ օրն ուժեղ ձյուն էր տեղացել:

Մարի Էլի նահանգապետ Ալեքսանդր Եվստիֆեևի խոսքերով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ վազանցման համար, բայց չի հասցրել հետ վերադառնալ և բախվել է բեռնատարին:

Վթարի հետևանքով հարուցվել է քրեական գործ: