Մահացել է սիցիլական մաֆիայի «բոսերի բոսը»
Մահացել է սիցիլական մաֆիայի «բոսերի բոսը»

Սիցիլական մաֆիոզ խմբավորում «Կոզա Նոստրայի»  ղեկավարներից մեկը՝ Սալվատորե (Տոտո) Ռիինան վախճանվել է Պարմում 87 տարեկանում, հայտնում է La Repubblica պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Ռիինան վերջին 5 օրերին 2 վիրահատություններից հետո կոմայի մեջ էր՝ նրա մոտ մի քանի ծանր պաթոլոգիա էր հայնաբերվել:

Ռիինան «Գաճաճ» մականունն էր ստացել կարճ հասակ ունենալու համար, նրան նաև անվանում էին «բոսերի բոս»:

1993 թվականի հունվարին մաֆիոզը Պալերմոյում ձերբակալվել էր: Կարծիք կա, որ ցմահ ազատազրկում կրելով՝ նա անձամբ մասնակցել է 40 մարդու սպանությանը և  շատերին սպանելու հրաման է տվել: Ռիինան ծնունդով Կորլեոնե քաղաքից էր, որը լայնորեն հայտնի է իտալա-ամերիկյան մաֆիայի մասին ընդհանուր «Կնքահայրը»  կոչված գրքերից և ֆիլմերից: