«Ղոդսի ուժերի» հրամանատար Էսմաիլ Ղաանի. Եթե իսրայելական ուժերը կամովին չհեռանան Լիբանանից, ապա ստիպված կլինեն փախչել «նվաստացած և պարտված»
Եթե իսրայելական ուժերը կամավոր դուրս չգան Լիբանանից, նրանք ստիպված կլինեն փախչել «նվաստացմամբ ու պարտությամբ». այս մասին հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին։
Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Լիբանանը դիմադրության և ամրության դաշտ է, այլ ոչ թե օկուպանտների խաղահրապարակ։
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր, որով դադարեցվել են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և խոստացել են ապահովել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Թեհրանի պահանջն է, որ իսրայելական զորքերը պետք է լքեն Հարավային Լիբանանը։ Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին և խոստացել է մնալ Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, քանի դեռ շիական «Հեզբոլլահ» խմբավորումը չի զինաթափվել։