«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը լիարժեք է և հաշվի են առնված բազմաթիվ կարծիքներ.Գիա Վոլսկի
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը լիարժեք է և նախագծում հաշվի են առնված բազմաթիվ կարծիքներ, այդ թվում խորհրդարանական մեծամասնության և այլ թիմերի ներկայացուցիչների կարծիքը:
Ինչպես լրագրողներին է հայտնել Վոլսկին, նորմալ է, որ առանձին պատգամավորներ առանձին հարցերի առնչությամբ ունեն հարցեր, սակայն խորհրդակցությունների արդյունքում, դիրքորշումները կլինեն ընդհանուր:
Խորհրդարանը նշվածը օրինագիծը քննարկելու է այսօր, լիագումար նիստին, առաջին ընթերցմամբ:
Օրինագծի նպատակն է, տարանջատել Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի և գլխավոր տնօրենի իրավասությունները, հեռարձակողի գործունեությունը կարգավորող նորմերը կատարելագործել և այդ գործունեության համար ստեղծել համապատասխան օրենսդրական հիմքեր: