Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը լինելու է Տոյվո Կլաարին
Եվրամիությունը Հարավային Կովկասում ունի նոր ներկայացուցիչ:
Այսօրվա նիստին Եվրամիության խորհուրդը այդ պաշտոնին հաստատել է Տոյվո Կլաարին:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պետք է ապահովի տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը և աջակցի տարածաշրջանային համագործակցությանը:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Ժնևյան բանակցությունների համանախագահն է և Եվրամիության անունից մասնակցում է 2008 թվականի պատերազմի արդյունքների կապակցությամբ ընթացող բանակցություններին:
Տոյվո Կլաարը արտաքին գործողությունների ծառայությունում ղեկավարում է Ասիայի բաժանմունքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan