Հանրային մամուլի ֆինանսավորումը պետք է լինի կայուն և ադեկվատ, ինչպես նաև անկախ քաղաքական ներգրավածությունից. Ռադկա Բետչևա
Հանրային մամուլի ֆինանսավորումը պետք է լինի կայուն և ադեկվատ, ինչպես նաև անկախ քաղաքական ներգրավածությունից,- այս մասին հայտարարությունը արել է Եվրոպայի հեռարձակողների միության արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների ծառայության ղեկավար Ռադկա Բետչևան, մեկնաբանելով հանրային հեռուստատեսության ֆինանսավորման կարգի վերաբերյալ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությունը:
Ինչպես նշել է Բետչևան գոյություն ունեն հանրային մամուլի ֆինանսավորման հստակ չափանիշներ, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի կողմից և Եվրոպայի հեռարձակողների միության ֆինանսավորման սկզբունքներով:
Նշենք, որ այսօր խորհրդարանի բյուրոի նիստին նախաձեռնել են «Հեռարձակողի մասին» օրենսգիրքը, որի հեղինակն է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan