Հանրային հեռարձակողի նոր ռազմավարությունը աջակցելու է ազգային մեծամասնությանը, ավելի շատ լրատվություն ստանալ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին. Առնոլդ Ստեփանյան
Հանրային հեռարձակողի նոր ռազմավարությունը աջակցելու է ազգային մեծամասնությանը, ավելի շատ լրատվություն ստանալ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին,- այս մասին «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման եթերում հայտարարել է «Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Ստեփանյանը զրուցել է ազգային փոքրամասնությունների ինտեգրման մասին և հայտարարել, որ սխալ էր, որ մինչ այս խոսում էին ազգային փոքրամասնությունների ինտեգրման մասին, սակայն ոչ ոք չէր խոսում թե որտեղ պետք է կատարվեր ինտեգրումը:
«Ցավոք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ոչ ոք չէր աշխատում, մենք չունենք նույնիսկ մոդել, թե ինչ տիպի հասարակություն ենք ցանկանում ունենալ: Մենք մշտապես մոդելներ ենք փնտրում այլ երկրներում, չէ որ կարող ենք ստեղծել մերը: Մենք երկրում ունենք 500 հազարից ավելի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ովքեր ապրում են սահմանային գոտիներում, չգիտեն նույնիսկ վրացերեն, ասեմ ավելին, այդ մարդիկ ավելի լավ են ճանաչում օրինակ Զյուգանովին, քան մեր պաշտոնյաներին»,-ասել է Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Վրաստանի հանրային հեռուստատեսության և ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր:
Հեղինակ -
Edgar Barsegyan