Հանրային հեռարձակողի բարեփոխումը անհրաժեշտ է, որպեսզի ալիքը զարգանա և մրցակցության մեջ մտնի կոմերցիոն հեռուստաալիքների հետ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ ողջունում է Հանրային հեռարձակողի բարեփոխումը:
Նրա խոսքով, ալիքի զարգացումը՝ անհրաժեշտ է:
«Ես կողմ եմ Հանրային հեռարձակողի բարեփոխմանը, բարեփոխումը իրոք պետք է անցկացվի, որպեսզի ալիքը զարգանա, կարողանա մրցակցության մեջ մտնել կոմերցիոն հեռուստաալիքների հետ և դառնա վարկանիշային:
Անձամբ իմ կողմից կլինի առավելագույնս աջակցություն, որպեսզի Հանրային հեռարձակողի մրցակցության մեջ մտնի այն հեռուստատեսությունների հետ, որոնք այսօր շուկայում ունեն բարձր վարկանիշ:
Այս հնարավորությունը ունի Առաջին ալիքը, սակայն բարեփոխման իրականացումը կարևոր է և այն, ինչ ներկայացվեց խորհրդարանում, մեր կողմից առավելագույնս կլինի աջակցված»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին առաջին ընթերցմամբ քննարկելու է «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը: