Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին
Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին

Հայաստանի հանրապետությունը, չի մասնակցում Վրաստանում ընթացող բազմազգ ռազմական զորավարժություններին:

Հայկական մամուլի լրատվությամբ, հայ զինվորականները չեն ներկայացել զորավարժությունների բացման արարողությանը:

Այդ կապակցութամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն չի արել:

Հանրայինը մեկնաբանություն ստանալու համար կապվել է Վրաստանի պաշտպանության նախարարության հետ, որտեղ պարզաբանել են, որ հայկական կողմից ոչ մի հաղորդագրություն չեն ստացել: Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում է Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը: Զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող: