Համաշխարհայն բանկը 2017 թվականին Վրաստանում կանխատեսում է 4 տոկոս տնտեսական աճ։ Բանկի նախորդ կանխատեսումը կազմել է 3.5 տոկոս։ Բանկը 4 տոկոսի աճ է կանխատեսում Վրաստանում նաև 2018 թվականին, իսկ 2019-ին՝ 4.5 տոկոս։
Իր զեկույցում ՀԲ-ն նշել է, որ 2017 թվականին Վրաստանը դրսևորել է բավականին ուժեղ աճ։ Առաջին կիսամյակում երկրի արտահանումն աճել է 30 տոկոսվ, զգալի բարելավվել են նաև դրամական փոխանցումները։ Տարվա առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը կազմել է 4.9 տոկոս։
ՀԲ-ն նշել է, որ ընթացիկ տարում տնտեսական աճի խթանմանը նպաստել են պետական ներդրումները և արտահանման շուկաներում բարելավված դրությունը։
Համաշխարհային բանկը կարծում է, որ հաջորդ տարիներին աճի հեռանկարը կախված կլինի ԵՄ-ի հետ հարաբերություններից։