Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը և հանրային հեռարձակողը պարտավորվում են աջակցել հասարակությունում մամլո գրագիտության զարգացմանը
Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը և հանրային հեռարձակողը պարտավորվում են աջակցել հասարակությունում մամլո գրագիտության զարգացմանը

Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի գործառույթներին ավելանում է մամլո գրագիտության զարգացմանը աջակցող պարտավորություն:

Համապատասխան փոփոխությունները մտցվում են «հեռարձակման մասին» օրենքում, որը խորհրդարանի կրթության կոմիտեն ներկայացրել է օրենսդրական փաթեթի տեսքով:

Փոփոխությունների համաձայն, Եվրոպական փորձը նախատեսելով, սահմանվելու են մամլո գրագիտության ոլորտում հանձնաժողովի իրավասությունները: Կոնկրետ, նախագծի համաձայն հանձնաժողովը իր իրավասությունների շրջանակներում, մշակելու և հաստատելու է մամլո գրագիտության զարգացմանը աջակցող ռազմավարական պլան:

Հանձնաժողովին հնարավորություն է տրվում նաև ստեղծել մամլո գրագիտության կրթա-հետազոտական կենտրոն, ինչպես նաև ստեղծել վեբ պլատֆորմ:

Բացի այդ փոփոխությունների համաձայն հանրային հեռարձակողը պարտավորվում է աջակցել հասարակությունում մամլո գրագիտության զարգացմանը: