«Հակամարտություն Վրաստանում» հաշվետվությունը ստացել է դրական արձագանք. Զալկալիանի
Միակ երկիրը, որը չի համաձայնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ Տորնբյորն Յագլանդի – «Հակամարտություն Վրաստանում» հաշվետվությանը, Ռուսաստանի դաշնությունն էր,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է հաշվետվության քննարկումից հետո:
Փոխնախարարի խոսքերով հաշվետվությանը հետևել են դրական արձագանքներ, ինչպես նաև վրացական կողմի ելույթին դրական են արձագանքել՝ Եվրամիության և ասոցացված երկրների ներկայացուցիչները:
Զալկալիանիի խոսքերով, նիստին մասնակիցները դատապարտել են բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը և կոչ արել Ռուսաստանի դաշնությանը կատարել 2008 թվականին ստանձնած պարտավորությունները:
Փոխնախարարների մակարդակով կայացած հանդիպմանը ներկայացված փաստաթուղթը փոխնախարարի գնահատմամբ տարբերվում էր գարնանը մշակված հաշվետվությունից:
Նշենք, որ Յագլանդի 16-րդ հաշվետվությունը՝ «Հակամարտությունը Վրաստանում», որը այսօր քննարկել են Եվրոպայի խորհրդում վերաբերում է՝ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված ծանր իրավիճակին, մարդու իրավունքների խախտման փաստերին, վրացիներին, իրենց մայրենի լեզվով ուսուցումը սահմանափակելուն, ինչպես նաև Էրեդվիում վրացիներին պատկանող տների վնասելուն: