Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը սկսում է մասնագիտական կրթական ծրագրերին ընդունելության վերջին փուլը
Պրոֆեսիոնալ կրթական ծրագրերում գրանցված դիմորդները հունիսի 26-ից մինչև 29-ը ներառյալ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի vet.ge հարթակում պետք է հաստատեն իրենց վերջնական ընտրությունը։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ այն դիմորդները, ովքեր գրանցման ժամանակ ընտրել են մի քանի պրոֆեսիոնալ կրթական ծրագիր և մեկից ավելի ծրագրերում ընդունվելու իրավունք են ստացել, պետք է վերջնական ընտրություն կատարեն միայն այն մեկ ծրագրի օգտին, որով ծրագրում են շարունակել ուսումը։
«Ընդունվելու իրավունք ունեցող դիմորդները հարթակում տեղեկատվություն կստանան նաև իրենց վարկանիշային միավորի և վարկանիշային ցուցակում զբաղեցրած տեղի մասին։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կոչ է անում պրոֆեսիոնալ կրթական ծրագրերում գրանցված բոլոր դիմորդներին ժամանակին ծանոթանալ vet.ge հարթակում իրենց վարկանիշային միավորին ու զբաղեցրած դիրքին և սահմանված ժամկետում հաստատել վերջնական ընտրությունը։
Նշված պահանջը չկատարելու դեպքում դիմորդը կկորցնի համապատասխան ծրագրում ընդունվելու իրավունքը։
Գրանցման գործընթացի հետ կապված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հետ՝ (+995 32) 2200 220, [email protected]»,- ասված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։