Կորտերի գործով վկայի վրա ճնշում է գործադրվում. Փաստաբաններ
Այսպես կոչված կորտերի գործով հիմնական վկան, նույն գործով մեղադրյալի ընտանիքի անդամներին մեղադրում է իր վրա ճնշում գործադրելու մեջ:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, Վազագաշվիլիների ընտանիքի անդամները:
Գագի Մոսիաշվիլիի և Մերաբ Չիքովանիի հայտարարությամբ, վկան նրանց է դիմել մի քանի ժամ առաջ, և ասել, որ մեղադրյալի ընտանիքի անդամները ցուցմունքը փոխելու փոխարեն նրան գումար են առաջարկել, իսկ այն բանից հետո ինչ վկան հրաժարվել է, սպառնացել են որ կսպանեն նրան:
Փաստաբանները չեն ասել, թէ ով է վկան: Նրանք վկայի ցուցմունքը տեսագրել են և ներկայացնելու են դատախազություն: