Կոդա գյուղի մոտ, որտեղ բռնազավթող ռեժիմը մոնտաժել էր երկաթե պատնեշ, ժամանել է ԵՄ դիտորդական առաքելությունը
Կոդա գյուղի մոտ, որտեղ բռնազավթող ռեժիմը մոնտաժել էր երկաթե պատնեշ, ժամանել է ԵՄ դիտորդական առաքելությունը

Կոդա գյուղի մոտ, որտեղ բռնազավթող ռեժիմը մոնտաժել էր երկաթե պատնեշ, ժամանել է Եվրամիության դիտորդական առաքելությունը:

Երկաթե կառուցվածքի ցանկապատը և դուռը մոնտաժել են այսպես կոչված սահմանի Կոդա հատվածում, մոտ 300 մետր երկայնքով: Երկաթե պատնեշի մոտ մոնտաժված են նաև փշալարեր:

«Այստեղ ռուս զինվորականները ամեն օր պարեկություն են անում: Ես այստեղ է անցնում սունկ հավաքելու: Այժմ արդեն արգելվում է ցանկապատին մոտ գնալ նույնիսկ 100 մետրով»,- հայտարարում է Կոդայի բնակիչ Թեմուր Կվինիկաձեն:

 

Երկաթե ցանկապատները Կոդա գյուղի մոտ մոնտաժել էին նաև մեկ տարի առաջ: Սահմանագծման աշխատանքները ռուս զինվորականները այս անգամ վերականգնել են Կոդա-Ճվրինիսիի հատվածում:

Պետական անվտանգության ծառայության հայտարարությամբ, Կոդա-Ճվրինիսիի հատվածում անօրեն արհեստական պատնեշների մոնտաժումը Ռուսաստանի բռնազավթված ուժերի կողմից այսպես կոչված սահմանագծման անօրեն գործընթացի շարունակության հերթակաճն փաստն է: