Կառուցողական համագործակցություն կարող է կայանալ բոլոր քաղաքական խմբերի հետ, որոնք Թբիլիսիի համար ցանկանում են անել բարի գործ. Կախա Կալաձե
Մենք պատրաստ ենք ընդդիմադիր տրամադրված ցանկացած խմբի հետ խոսել գործերի մասին, որոնք իրոք կարևոր են Թբիլիսիի և թբիլիսեցիների համար և ոչ թե հորինված խնդիրների մասին,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տարածած հայտարարությունում:
Կալաձեի հայտարարությամբ, կառուցողական համագործակցություն կարող է կայանալ բոլոր քաղաքական խմբերի հետ, որոնք Թբիլիսիի համար ցանկանում են անել բարի գործ:
«Նախընտրական ժամանակաշրջանում բազմիցս հայտնել եմ պատրաստակամություն և այսօր ևս պետք է հայտարարեմ, որ իմ թիմը, անձամբ ես նախատեսել են հանդիպում ընդդիմության հետ և նրանց հետ պետք է կիսենք մեր տեսլականները, կոնկրետ նախագծերը և ծրագրերը:
Հատկանշական է, որ սակրեբուլոյի ընդդիմությունը ևս հայտնել է հանդիպման ցանկություն: Մենք պատրաստ ենք հանդիպել ընդդիմադիր տրամադրված ցանկացած խմբի հետ խոսել գործերի մասին, որոնք իրոք կարևոր են Թբիլիսիի և թբիլիսեցիների համար և ոչ թե հորինված խնդիրների մասին,- նշված է հայտարարությունում: