Կանխատեսումների համաձայն, Վրաստանում կյանքի սպասվող տևողությունը կավելանա
Կանխատեսումների համաձայն, Վրաստանում կյանքի սպասվող տևողությունը կավելանա

Վրաստանի կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման հարցերով պետական քաղաքականության հայեցակարգի 2017-2018թթ. ազգային գործողությունների պլանը: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ Վրաստանի օրենսդրական լրաբերում:

Երկամյա ծրագիրը նկատի ունի բնակչության ծերացման գործընթացների մասին վիճակագրական տեղեկության կատարելագործում:

 

«Բնակչության ծերացումը Վրաստանում ընթանում է արագ տեմպերով: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) համաձայն, Վրաստանի բնակչության մասը, որի տարիքը 65 և ավելի է, 2030 թվականին 14%-ից (2015թ.) կհասնի 21%-ի:

Կանխատեսումների համաձայն, Վրաստանում ծննդի ժամանակ կյանքի սպասվող տևողությունը, որը 2010 թվականին կանանց համար 78 տարեկանն էր, իսկ տղամարդկանց համար՝ 71 տարեկանը, 2030 թվականին կանանց համար կավելանա մինչև 80 տարեկան, իսկ տղամարդկան համար՝ 73 տարեկան»,- նշված է փաստաթղթում: