Կանաչ հրվանդանը Սև ծովի հետ կկապվի ժամանակակից ճոպանուղով - հանգստավայրում կառուցվում հնգաստղանի հյուրանոցային համալիր
Կանաչ հրվանդանը Սև ծովի հետ կկապվի ժամանակակից ճոպանուղով,- տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի տուրիզմի զարգացման հիմնադրամը: Հիմնադրամը Կանաչ հրվանդանում կառուցում է հինգ աստղանի առողջարանային հյուրանոցային համալիր: Նախագիծը աննախադեպ է իր բովանդակությունից ելնելով, այլն ճոպանուղով կկապի Կանաչ հրվանդանը և Սև ծովի ափը, համալիրը ներառում է բոլոր հատկանիշները, որոնք բնութագրում են բարձրագույն մակարդակի միջազգային առողջարանային կենտրոններին:
Գերմանական «Դոպելմայեր» ընկերության կողմից կկառուցվի նոր ճոպանուղային ճանապարհ հասարակության համար, որը մեկ օրում կտեղափոխի 5000 մարդ և ցանկացած մարդ ծովից, մի քանի րոպեում կհայտնվի Կանաչ հրվանդանում: Ճոպանուղու զարգացման շրջանակներում ստորին կայանի մերձակայքում կկառուցվի ռեստորան, սրճարան և լողավազան:
Հյուրանոցային համալիրում կգործի տարբեր կատեգորիայի շուրջ 50 սենյակ, բաց և փակ լողավազաններ, ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի խաղահրապարակներ, մանկական ժամանցային կետնրոններ և կինոթատրոն: Հյուրանոցի ողջ տարածքում կլինի համապատասխան ենթակառուցվածք՝ սահմանափակ ունակություններով անձանց համար: