Լևան Իզորիան մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Լևան Իզորիան մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում, ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում RSM-ի («Կայուն աջակցության» առաքելություն» ձևաչափում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ՆԱՏՕ-ի շտաբում RSM ձևաչափի հանդիպումը բացել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

 

Առաքելությունում մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկել են առկա մարտահրավերները և ապագա ծրագրերը, թե Աֆղանստանը ինչպե՞ս պետք է դառնա ավելի անվտանգ և կայուն երկիր:

Լևան Իզորիայի հայտարարությամբ, Վրաստանը հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերն է և մնում է վերցված միջազգային պարտականությունների հավատարիմը: