Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցը սկսել է Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի հետ հանդիպմամբ: Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Պենտագոնում, որից հետո կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը Լ.ան Իզորիան պաշտպանության քարտուղարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նկատմամբ քաղաքական և պրակտիկ աջակցության համար:
Իր հերթին Մետիսը դրական է գնահատել Վրաստանի պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Աֆղանստանում խաղարարար առաքելությանը Վրաստանի մասնակցության համար:
Մետիսը մեկ անգամ ևս հիշել է ԱՄՆ-ի փոխնախագահի կողմից Թբիլիսիում արված հայտարարությունը այն մասին, որ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին:
Հեղինակ -
Edgar Barsegyan