Լիբանանի վարչապետը Էմանուել Մակրոնի հրավերով կժամանի Ֆրանսիա
Լիբանանի վարչապետը Էմանուել Մակրոնի հրավերով կժամանի Ֆրանսիա

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա օրերին Ֆրանսիա կժամանի, հաղորդում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ, նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հայտարարել էր, որ Հարիրիին եւ իր ընտանիքին Ֆրանսիա է հրավիրել:

Հայտարարության մեջ նշվել է, որ հրավերի մասին հայտնել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի եւ Հարիրիի հետ հեռախոսազրույցից հետո:

Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը մտադիր է նոյեմբերի 16-ին այցելել Էր Ռիադ եւ հանդիպել Հարիրիի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մակրոնը չհայտարարված այցով ժամանել էր Ռիադ, որտեղ հանդիպել էր արքայազն Մուհամմեդի հետ: