Լեոնարդո Դա Վինչիի կտավը աճուրդում վաճառվել է 450 միլիոն դոլլարով
Լեոնարդո Դա Վինչիի կտավը աճուրդում վաճառվել է 450 միլիոն դոլլարով

Լեոնարդո դա Վինչիի Salvator Mundi («Աշխարհի փրկիչը») կտավը Նյու Յորքում Christie’s-ի աճուրդում վաճառվել Է 450 մլն դոլարով։ Հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է երբևէ աշխարհում վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործը:

Այն աճուրդի Էր հանվել 100 մլն դոլարով: Հարկերի հաշվին արժեքը կազմել է ավելի քան 450 մլն դոլար։

Համարվում Է, որ «Աշխարհի փրկիչը» կտավը ստեղծվել Է մոտավորապես 1500 թվականին: Այսօր աշխարհում 20-ից քիչ նկարներ կան, որոնք վերագրում են Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Նրա աշխատանքները շուկայում չԷին հայտնվել ավելի քան հարյուր տարի: