Լարին տեղաշարժվում է այնպես, ինչպես պետք է շարժվի անկախ երկրի անկախ ազգային փոխարժեքը. Զվիադ Ձիձիգուրի
Լարին որևէ խնդիր չունի, տեղաշարժվում է այնպես, ինչպես պետք է շարժվի անկախ երկրի անկախ ազգային փոխարժեքը,- այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին:
Պատգամավորի խոսքով, ազգային փոխարժեքի փոփոխությունը ինչ որ տեսանկյունից կապված է սպասումների հետ:
«Դոլլարի հետ համեմատ ազգային փոխարժեքը որևէ խնդիր չունի: Երբ լարին հասնի իր նշանակետին, որտեղ կլինի կայուն, որոշ ժամանակ կլինի այնտեղ: Մեր երկրում մշտապես սողացող փոխարժեք է և սա տեղի է ունենում արդեն մի քանի տարի: Հնարավոր է լարին արհեստականորեն պահել նույն տեղում և դրանով լուրջ վնաս հասցնել բիզնեսին»,- հայտարարել է Ձիձիգուրին: