Լարիի տատանումը հաջողությամբ կհաղթահարենք. Գիորգի Գախարիա
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիան լարիի արժեզրկումը կապում է սպասումներին և սեզոնային գործոնին: Այս մասին Գիորգի Գախարիան հայտարարություն է արել այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ որոշ ժամանակ անց, ազգային փոխարժեքը կկայունանա:
«Անցած տարի սպասումները և սեզոնայնությունը մեղմ հաղթահարեցինք և վստահ եմ, որ այս տարի ևս տատանումը ավելի մեղմ կհաղթահարենք: Սեզոնայնության գործոնը պետք է հաշվի առնել և այդ ուղղությամբ լինենք ճկուն»,- նշել է Գախարիան:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, բոլոր մակրոէկոնոմիկական գործոնները բարելավված են, այդ թվում արտահանում, գումարային փոխանցումները և զբոսաշրջությունը: