«Իրմա» փոթորկի հարվածից ավերվել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված՝ վերջին 12 տարվա ամենահզոր փոթորիկ «Իրմա»-ն 95 տոկոսով ավերել է Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզին։
Ավերվել է նաև այնտեղ գտնվող աշխարհի վտանգավոր միջազգային ավիահանգույցներից մեկը՝ Արքայադուստր Յուլիանայի անվան հոլանդական միջազգային օդանավակայանը։ Այն իր վտանգավորությամբ աշխարհին հայտնի է դարձել այն պատճառով, որ ինքնաթիռները թռչում են խիստ ցածր բարձրության վրա՝ ասես լողափին հանգստացողների անմիջապես գլխավերևով։
The Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ՝ ավերակների մեջ գտնվող օդանավակայանից։