Իրաքյան Քրդստանի խորհրդարանական ընտրությունները 8 ամսով հետաձգվել են
Իրաքյան Քրդստանում խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 8 ամսով։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուհամմադ Թուֆիք Ռահիմը դարձել է Իրաքյան Քրդստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն։
Խորհրդարանի նիստին ներկա 68 պատգամավորներից 60-ը կողմ են քվեարկել ընտրությունների տեղափոխմանը, 8-ը դեմ են հանդես եկել։
Խորհրդարանական նախկին ընտրությունները տարածաշրջանում անցկացվել են 2013 թվականին։ Նախագահական ընտրությունները տարածաշրջանում վերջին անգամ անցկացվել են 2009 թվականին։