Իրակլի Կոբախիձե․ Վրաստանում բյուրոկրատիան պատշաճ կերպով է աշխատում, ավելորդ խոչընդոտներ չի ստեղծում ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ քաղաքացիների համար. այս առումով Վրաստանն աշխարհում առաջատարներից է

15:34, 25.06.2026

Վրաստանում բյուրոկրատիան պատշաճ կերպով է աշխատում, ավելորդ արգելքներ չի ստեղծում ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ քաղաքացիների համար. այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Չենդլերի ինստիտուտի (Chandler Institute) վարկանիշի առնչությամբ, որտեղ բյուրոկրատիայի որակով Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ Եվրոպայի լավագույն քսանյակում՝ 17-րդ դիրքը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս առումով Վրաստանն առաջատարներից մեկն է աշխարհում, և դա արտացոլվում է նաև միջազգային վարկանիշներում։

«Այս ցուցանիշը կարևոր է շատ առումներով, այդ թվում՝ բիզնեսի արագ գործունեության համար։ Վրաստանում բյուրոկրատիան պատշաճ կերպով է աշխատում, ավելորդ արգելքներ չի ստեղծում ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ քաղաքացիների համար։ Այս առումով Վրաստանն առաջատարներից մեկն է աշխարհում, և դա արտացոլվում է նաև միջազգային վարկանիշներում»,- հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ