Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Իսրայելի պետությունում, հանդիպել է երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինին:
Կողմերը քննարկել են երկու կողմերի միջև առկա պատմական և սերտ բարեկամական հարաբերությունների մասին և զրուցել համագործակցության տարբեր ուղղություններով խորացման հեռանկարների մասին:
Խոսքը վերաբերել է Վրաստանում և Իսրայելում առկա իրավիճակին, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների մասին: Հանդիպմանը ընդգծվել է մարտահրավերները հաղթահարելու համար համակարգված համագործակցության նշանակության մասին:
Ռուվեն Ռիվլինի խոսքով, Իսրայելի պետությունը կայուն աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնավարությանը և տարածքային ամբողջականությանը: Նրա գնահատմամբ, Վրաստանը վստահելի գործընկեր Իսրայելի համար: