Իրակլի Լեքվինաձեն չի կոնկրետացնում, կշարունակի, թե՞ ոչ աշխատել քաղաքապետարանում
Թբիլիսիի քաղաքապետի նոր թիմում գտնվելու առնչությամբ, Կախա Կալաձեի հետ չեմ զրուցել,- այս մասին հայտարարել է քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեքվինաձեն:
Ինչպես նշել է Լեքվինաձեն, նորընտիր քաղաքապետի հետ քննարկել է թեմատիկ հարցեր, որոնք վերաբերում են քաղաքապետարանում ընթացիկ թեմաներին:
«Թե ո՞վ է լինելու նորացված թիմում, այս մասին որոշում է կայացնում Կախա Կալաձեն: Նրա իրավասությունն է, թիմ ընտրել կարևոր նախագծերի իրականացման համար, որ մարտահրավերի առջև կանգնած է Թբիլիսին և դրա իրականացումը կարևոր է: Պետք է սպասենք Կախա Կալաձեի որոշմանը: Նորընտիր քաղաքապետի հետ քննարկել եմ թեմատիկ հարցեր, որոնք վերաբերում են քաղաքապետարանում ընթացիկ թեմաներին: Նոր թիմում գտնվելու առնչությամբ, Կախա Կալաձեի հետ չեմ զրուցել»,- հայտարարել է Իրակլի Լեքվինաձեն: