Իտալիայի ֆուտբոլի դաշնության նախագահը հեռանում է. Նրա տեղը զբաղեցնելու է Կոլինան. La Repubblica
Իտալիայի ֆուտբոլի դաշնության նախագահը հեռանում է. Նրա տեղը զբաղեցնելու է Կոլինան. La Repubblica

La Repubblica հրատարակչության լրատվությամբ Իտալիայի ֆուտբոլի դաշնության նախագահ Կառլո Տավեկիոն հեռանում է պաշտոնից:

Նշվում է, որ այս որոշումը 74 ամյա Տավեկիոն ընդունել է վերջին ժամանակներում իր վրա իրականացրած ճնշման կապակցությամբ:

Ճնշումը հիմնականում կապված է Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությանը չանցնելու հետ, և առաջին անգամ 60 տարվա ընթացքում Մունդիալը կանցնի առանց Իտալիայի:

La Repubblica-ի տվյալներով 2018 թվականի սկզբին անց են կացվելու նոր նախագահի ընտրություններ, և այդ պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն նախկին մրցավար Պիեր Լուիջի Կոլինան է: