Իտալական քաղաքում երկրորդ դասարանցի աշակերտուհին միակ իտալացին է ողջ դասարանում
Իտալուհի Ռոզարիա Պիչինոն հայտնվել է իտալական մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Մոդենա քաղաքի դպրոցից հանել է իր դստերը, քանի որ համադասարանցիները չէին ընդունում վերջինիս:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, պարզվում է, որ երեխան Իտալիայի միակ քաղաքացին է 20 հոգանոց դասարանում, որոնցից 19-ին արտասահմանցի ներգաղթյալներ են:
Իտալուհու խոսքով՝ խոսքը բարեգութ ինտեգրման մասին չէ, որի համար պայքարում են երկրի իշխանությունները: Նա նշել է, որ ուսուցիչներն ստիպված էին հարմարվել արտաահմանցիներին՝ անտեսելով իր իտալուհի դստեր կարիքները:
Աղջկա նոր դասարանում իրավիճակը նույնպես ոգևորող չէ, սակայն ավելի ընդունելի է. այստեղ 12 իտալացի, 12 արտասահմանցի աշակերտ է սովորում: