Իսպանիայի վարչապետ. Առաջին բանը, որ կանենք, Պուչդեմոնին հեռացնելն է
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարության առաջին քայլը կլինի Կատալոնիայի ղեկավարին հեռացնելը, եթե երկրի սենատը հատուկ լիազորություններ ներկայացնի, հայտնում է AP–ը։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ելույթ է ունեցել Սենատում, որը պետք է քննարկի եւ քվեարկի Կատալոնիայում Մադրիդի կողմից անմիջական կառավարում սահմանելու միջոցներին։
Նրա խոսքով՝ եթե այդ միջոցները հավանություն ստանան, Իսպանիայի կառավարությունը կհեռացնի Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ նրա նախարարներին։
Ակնկալվում է, որ Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանը հատուկ նստաշրջան կհրավիրի ուրբաթ, որի ընթացքում կարող է պաշտոնապես հայտարարել անկախության մասին։