Իսպանիայի Սենատը կասեցրել է Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը
Իսպանիայի Սենատը կասեցրել է Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը

Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված դրույթները Կատալոնիայի նկատմամբ կիրառումը, ինչը ենթադրում է Մադրիդի կողմից Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարման հաստատում:

Դա տեղի է ունեցել մի քանի րոպե հետո այն բանից, երբ Կատալոնիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել Իսպանիայից անկախանալու բանաձևը: Այս քայլը հնարավորություն է տալիս Իսպանիայի կառավարությանը և վարչապետ Մարիանո Ռախոյին Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարում իրականացնել, ինչը իրականացնելու համար կարող է լուծարվել Կատալոնիայի կառավարությունը և ձեռնարկվել ինքնավարությունը սահմանափակող այլ քայլեր: