Իսպանիայի դատարանը Կառլես Պուչդեմոնին կալանավորելու հրամանագիր է տվել
Իսպանիայի դատարանը Կառլես Պուչդեմոնին կալանավորելու հրամանագիր է տվել

Իսպանիայի Գերագույն դատարանը վճռել է կալանավորել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ինքնավարության խոհրդարանի 4 նախկին անդամների: Ավելի վաղ այս մասին խնդրել է Իսպանիայի դատախազությունը: Իսպանիայի դատարանի վճիռն ուժ ունի ԵՄ բոլոր երկրներում, հայտնում է Reuters-ը:

Դատարանը նաև ձերբակալել է Կատալոնիայի կառավարության հեռացված 9 նախարարներից 8-ին՝ ինքնավարության անկախության հռչակման հետ կապված: Ձերբակալությունից խուսափել հաջողվել է միայն ձեռնարկատիրության հարցերով նախկին խորհրդական Սանտի Վիլեին: Նա կամավոր հեռացել է պաշտոնից նախքան Կատալոնիայի անկախության հռչակումը: Դատարանը նրան թույլ է տվել ազատության մեջ մնալ 50 000 եվրո գրավի դիմաց:

Պուչդեմոնին դատարան են կանչել հոկտեմբերի 31-ին որպես ապստամբության գործով վկա: Սակայն նախօրեին նա և Կատալոնիայի կառավարության 5 նախկին անդամ Բելգիա են մեկնել: Պուչդեմոնի փաստաբան Պոլ Բեկարը հայտարարել է, որ քաղաքական գործիչը մտադիր չէ Բելգիայի իշխանություններից ապաստան խնդրել, բայց եթե Մադրիդից արտահանձնման հայտ ստացվի, պաշտպանությունն այն դատարանում կվիճարկի: