Ինֆեկցիոն հիվանդանոցը 2019 թվականի վերջին կտեղափոխվի նոր շենք. Դավիթ Սերգեենկո
Ինֆեկցիոն հիվանդանոցը 2019 թվականի վերջին կտեղափոխվի նոր շենք. Դավիթ Սերգեենկո

Ինֆեկցիոն հիվանդանոցը 2019 թվականի վերջին կտեղափոխվի նոր շենք,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Ինչպես նա նշել է, այս փուլում հիվանդանոցը ենթակառուցվածքային առումով ծանր վիճակում է և նախքան կտեղախփովի նոր շենք, նախարարությունը գումար է հատկացրել, որպեսզի վերանորոգվի այժմյան շենքը:

«Այս փուլում Ինֆեկցիոն հիվանդանոցում ենթակառուցվածքային ծանր իրավիճակ է: Տեղը ընտրվել է Լուբլիանայի բժշկական հաստատությունների կլաստերում: Նախագծման աշխատանքները արդեն սկսված են և շուտով կավարտվեն: Նորը պատրաստ կլինի 2019 թվականի վերջին, սակայն մինչ այդ այս ենթակառուցվածքով անչափ դժվար կլինի լիարժեք գործել, ուստի հատկացրել ենք գումար, որպեսզի վերանորոգվի այժմյան շենքը և ապահովվի համապատասխան բժշկական տեխնիկայով»,- հայտարարել է Սերգեենկոն: