Իտալական ֆուտբոլային գրանցը, Միլանի «Ինտեր»-ը ողջ աշխարհով փնտրում է սկսնակ ֆուտբոլիստների – որոնման ձևերից մեկը տարբեր երկրներում ամառային դպրոցների հիմնումն է:
Հաջորդ տարի, իտալացիների գործընկեր երկրների ցանկում մեծ հավանականությամբ կհայտնվի նաև Վրաստանը:
«Ազատ ֆուտբոլ» կազմակերպության հրավերով, «Ինտեր»-ի ամառային դպրոցների համակարգող Անդրիա Ռատին ժամանել է Թբիիսի և այցելել Թբիլիսիի ծովի մոտ գտնվող «Զեստափոնի»-ի ֆուտբոլային բազա: Անդրիա Ռատին Առաջին ալիքին հայտնել է, որ իրեն դուր է գալիս «Ազատ ֆուտբոլ»-ի առաջարկը և «Ինտեր»-ի ամառային դպրոցի հիմնումը Վրաստանում իրական գործ է:
«Բանակցությունը մոտեցել է ավարտին և փաստորեն, որոշումը կայացված է: Թբիլիսի են ժամանելու «Ինտեր» ֆուտբոլային ակադեմիայի մարզիչները և մարզելու շուրջ 75 երեխայի»,- հայտարարել է «Ազատ ֆուտբոլ»-ի նախագծերի մենեջեր Պետրե Սարդանաձեն: