Ժամը՝ 11:00-ի տվյալներով Քութաիսիում սեփական ընտրությունը կատարել է 3969 ընտրող
Ժամը՝ 11:00-ի տվյալներով Քութաիսիում սեփական ընտրությունը կատարել է 3969 ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրողների 2,6 %-ը:
Քութաիսիի թիվ 59 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավթանդիլ Օսեփաիշվիլին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ ընտրությունների առաջին փուլի հետ համեմատ այս ցուցանիշը 4 հազարով պակաս է:
Նրա խոսքերով այս պահի դրությամբ ընտրական հանձնաժողով է ներկայացվել երկու բողոք, երկուսն էլ վերաբերում են գործընթացային խախտումներին:
Հիշեցնենք, այսօր Քութաիսիում, Ղազբեգիում, Խաշուրիում, Բորջոմիում, Օզուրգեթիում և Մարտվիլիում ընթանում է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը:
Հեղինակ -
Edgar Barsegyan