Թուրքիայի իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի կառավարող «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում կլինի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ այս մասին հայտարարել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
Էրդողանի նախագահությամբ կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական որոշումների և գործադիր խորհրդի նիստից հետո Չելիքը հայտարարել է, որ կուսակցության դիրքորոշումը հաջորդ նախագահական ընտրությունների վերաբերյալ հստակ է, քանի որ կուսակցության բոլոր լիազոր մարմինները այս հարցում պահպանել են ամուր և հետևողական դիրքորոշում։
Օմեր Չելիքը դրական է գնահատել կառավարող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի աջակցող դիրքորոշումը։
Թուրքիայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսին։