Թուրքիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է 108 նախկին ոստիկանի
Թուրքիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է 108 նախկին ոստիկանի

Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 30 շրջաններում իրականացնում են հատուկ գործողություններ՝ ձերբակալելու  ոստիկանության 108 նախկին աշխատակիցների, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Արդեն ձերբակալվել են 60 նախկին իրավապահներ: Նրանց կասկածում են ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 16-ին տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որի ընթացքում զոհվեց ավելի քան 240 մարդ, շուրջ 2000-ը վնասվածքներ ստացան:

Այդ միջադեպից հետո Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 50 հզր մարդ, աշխատանքից հեռացվել են ավելի քան 140 հզր պետծառայողներ: