Թորնիկե Շենգելիայի 18 միավորը և «Բասկոնիա»-ի անընդմեջ երրորդ հաղթանակը
Թորնիկե Շենգելիայի 18 միավորը և «Բասկոնիա»-ի անընդմեջ երրորդ հաղթանակը

Իսպանական «Բասկոնիա» բասկետբոլային ակումբը շարունակում է իր հաջող ելույթը Իսպանիայի առաջնությունում: Պեդրո Մարտինեսի ղեկավարած թիմը Եվրոլիգայի նման անընդմեջ երրորդ հաղթանակն է տարել առաջնությունում:

«Բասկոնիան» քիչ առաջ ավարտեց հանդիպումը  «Սան Պաբլո Բուրգոս»-ի և պարտության մատնեց 100:76 հաշվով:

Իսպանական թիմի վրաց ավագ Թորնիկե Շենգելիան 25 րոպեում վաստակել է 18 միավոր:

Հատկանշական է, որ Շենգելիան իր ցուցանիշով լավագույնն է Իսպանիայի առաջնությունում:

Այս հաղթանակով Բասկոնիան անցավ 7-րդ տեղը: