Թոշակային համակարգը ունի բարեփոխման կարիք. Դավիթ Սերգեենկո
Թոշակային համակարգը ունի բարեփոխման կարիք, քանի որ այժմյան տեսքով ավելի և ավելի է դժվարանում տարիքով թոշակառուների ֆինանսական պահանջների ապահովումը,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ կուտակային թոշակային համակարգի մասին հնչեցված հարցին պատասխանելիս:
«Առողջապահության նախարարությունը մասնակցում էր այս նախագծի մշակմանը, սակայն առաջատար գերատեսչությունը կար և մնում է էկոնոմիկայի նախարարությունը: Թոշակային համակարգը, իհարկե, ունի բարեփոխման կարիք, քանի որ այժմյան տեսքով ավելի և ավելի է դժվարանում տարիքով թոշակառուների ֆինանսական պահանջների ապահովումը: Ներկայացված նախագծի շուրջ աշխատանքն ընթանում էր առնվազն երեք տարի: Դրան մասնակցում էր ոչ միայն էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունը, այլ այս բնագավառի լավագույն մասնագետները»,- հայտարարել է նախարարը:
Ինչպես նա նշել է, ծրագրի իրագործման ժամանակ հնարավոր է ի հայտ գան որոշ թերություններ, որոնք կուղղվեն: