Թենիս․ Մարիամ Բոլկվաձեն կխաղա Ուիմբլդոնի հիմնական ցանցում #1TVSPORT
Վրացի թենիսիստուհի Մարիամ Բոլքվաձեն կխաղա Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական ցանցում։ Որակավորման փուլի եզրափակիչում Բոլքվաձեն երեք սեթում՝ 6:4, 4:6, 6:3 հաշվով հաղթել է բելգիացի Ժելին Վանդրոմին (Jeline Vandromme):
Առաջին սեթում Բոլքվաձեն վճռորոշ բրեյքն իրականացրել է յոթերորդ գեյմում, իսկ սեփական մատուցումը բաց չի թողել։ Երկրորդ սեթում բելգիացուն հաջողվել է երկու բրեյք անել և հավասարեցնել հաշիվը, իսկ վճռորոշ սեթում Բոլքվաձեն երեք անգամ խլել է մրցակցի մատուցումը։
28-ամյա վրացի թենիսիստուհու համար սա կլինի երկրորդ ելույթը Մեծ սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում. առաջին անգամ նրան հաջողվել էր հիմնական ցանց անցնել 2019 թվականին ԱՄՆ բաց առաջնությունում (US Open) և կարողացել էր հաղթահարել նաև մեկ շրջան։
Ուիմբլդոնի հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 29-ին, մինչ այդ կկայանա վիճակահանությունը, և Բոլքվաձեն կիմանա իր մրցակցի անունը։